ASSASSIN’S CREED

Սա մի խաղ է որտեղ մեր ժամանակներում ապրող մարդիկ փորձում են Dezmond-ի հիշողության շնորհիվ պարզել հազարամյակներ առաջ Իտալիայում  կատարված դեպքերի մասին: Այս խաղը բաղկացած է 4 մասերից: ASSASSIN’S CREED 1-ում դու խաղում ես Altair անունով մի մարդու կառավարելով, իսկ մնացած 3 մասերում Ecio Auditore-ով : Ես ինքս արդեն խաղում եմ 3-րդը: Եթե ուզում եք հասկանալ ASSASSIN’S CREED-ի ողջ պատմությունը, ապա ես խորհուրդ կտամ խաղալ 1-ին խաղից սկսած, որովհետև դրանք բոլորն ել կապված են միմյանց հետ:

ASSASSIN’S CREED 1-ը բեռնելու համար սեղմեք այստեղ,
ASSASSIN’S CREED 2-ը բեռնելու համար սեղմեք այստեղ,
ASSASSIN’S CREED 3-ը բեռնելու համար սեղմեք այստեղ,
ASSASSIN’S CREED 4-ը բեռնելու համար սեղմեք այստեղ:

Մաղթում եմ ձեզ բարի ժամանց:Հարցերի դեպքում դիմեք ինձ Facebook-ում և одноклассники-ում:

The sims 3

 Սովորական կյանքում յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ միայն մեկ կյանք, բայց  The sims 3-ի օգնությամբ  մարդը արդեն կարող է ունենալ ոչ միայն մեկ այլ շատ ավելի կյանքեր:

The sims 3-ում դուք կարող եք որոշել որտեղ, ինչպես և ում հետ ապրել, ինչով զբաղվել, ինչպես զարդարել ձեր բնակարանը: Այս խաղը կյանքի իսկական վիրտուալ պատկերն է:
Այս խաղի միջոցով  երեխան կարծես վիրտուալ ստեղծում է իր ապագան: Խորհուրդ եմ տալիս բոլորին խաղալ այս խաղը:
Եթե չունեք խաղը` խնդիր չկա բեռնեք այն այստեղից:
Իսկ մինչև խաղը կբեռնվի նայենք մի քանի նկար`

Հետաքրքիր խաղ

Մի օր մտածեցի, որ կարելի նոր խաղ ունենալ և գումար վերցրեցի, որպեսզի իջնեմ սկավառակների խանութ և «դուրս եկած» համակարգչային խաղը գնեմ: Հասա խանութ, աչքի անցկացրի սկավառակները և տեսա մի խաղ, որի վրա գրված էր “Как достать всех”(Ինչպես հոգնեցնել բոլորին): Այդ խաղը ինձ հետաքրքրեց և որոշեցի գնել այն: Գնեցի, վերադարձա տուն, խաղը տեղադրեցի համակարգչիս մեջ և 15 րոպե անց սկսեցի խաղալ:
Շատ զվարճալի խաղ էր, ինձ շատ դուր եկավ: Նպատակն էր գաղտնի հարևանիտ «նեռվերը ուտել», որ նա հանկարծ քեզ չբռնի:
Բոլորիտ խորհուրդ եմ  տալիս ներբեռնել խաղը և խաղալ: Խաղը կարող եք բեռնել այստեղից :
Բարի ժամանց, մաղթում եմ հաջողություն:

ԳԺՈՏ ԲԼՈԳ

Այսօր ինքս ինձ մտածում էի, և զգացի, որ իմ բլոգը լինելով գժոտ, նրանում չկա ոչ մի  գժոտ նյութ, դրա համար էլ որոշեցի, փնտրեցի և գտա շատ գժոտ նկարներ: Հիմա մի գժոտ թեմա, որ կքննարկեմ այսպես ասած <<Տատուամոլ>> մարդկանց մասին է:
ՈՒրեմն նայենք` Համոզված եղեք, որ բոլոր նկարները իրական են.

Նկարները վերցված են photomol.com ից

Նրանք դպրոց չեն գնացել

 Մեկ-մեկ քայլում ես փողոցով, կամ ինչ որ մի տեղ և տեսնում ես սխալ գրված գովազդ կամ ցուցանակ, և մտածում, որ դրա հեղինակը դպրոց չի հաճախել: Երբ մտնում ես ինչ-որ սուպերմարկետ  և օրինակ զեղչ բառը տեսնում ես սխալ գրված: Կարծում եմ, որ գեղեցիկ չէ Հայաստանում տեսնել այդպիսի սխալ բաներ: Սրանից հետևություն, որ սովորելը շատ կարևոր բան է  և յուրաքանչյուր մարդ գոնե իր պատվի, իր անվան համար պետք է սովորի հայերենի ուղղագրությունը և այս նկարին հետևելով նաև տառերը:

Սուրբ Սարգիս` երիտասարդների և սիրո բարեխոս

 

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ /մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում/ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում երիտասարդների օրհնության կարգ:<<gjot.wordpress.com>>

Հեղինակ`Արկադի Առուշանյան

 

Կայք, որը գիտի համարյա ամեն ինչ

Կայք, որը գիտի համարյա ամեն ինչ

Գոյություն ունի մի կայք, որտեղ մի հարցումով կարող եք իմանալ ամեն ինչ: Օրինակ կարող եք իմանալ, թե ինչ ջերմաստիճան է եղել Ձեր ծննդյան օրը կամ որտեղ եք գտնվում Դուք հիմա: Կայքը պարունակում է բավականին մեծ բազա և պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի:
Կայքի միջոցով կարող եք՝

-իմանալ ցանկացած երկրի մասին մանրամասն ինֆորմացիա (օր. Armenia) <gjot.wordpress.com>

-կատարել մաթեմատիկական ցանկացած բանաձևի հաշվարկ
(օր.՝ plot x^2+y^2x)

-վիճակագրական և հավանականության տեսության հաշվարկներ (օր.՝ poker full house)

-ֆիզիկայի ցանկացած հաշվարկ (օր.՝ gravitation calculation)

-քիմիայի ցանկացած հաշվարկ
(օր.՝ octane + O2 -> water + CO2) -ճարտարագիտական հաշվարկներ
(օր.՝ play sin(3000t)+sin(4243t))

-աստղաբանական հաշվարկներ (օր.՝ next solar eclipse)

-չափման միավորների հաշվարկներ (օր.՝ 120 meters)

-ժամանակի չափման միավորների հաշվարկներ
(օր.՝ how many days until 12/12/11)

-եղանակի հետ կապված ցանկացած ինֆորմացիա
(օր.՝ weather Yerevan June 29, 1977) <>
Կայքը այցելելու համար սեղմեք այստեղ